Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի վերջին` 36-րդ նիստին Տրապիզոնում մասնակցած Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ լրագրողներին պատմել է, որ իր ելույթում բարձրացրել է Ադրբեջանում Ջուղայի 1000-ից ավելի խաչքարեր ոչնչացնելու հարցը, նշելով, որ այդպիսի գործելակերպը մշակութային եւ քաղաքակրթական երկխոսության հարթության մեջ չի տեղավորվում: Թուրքական կողմը չի արձագանքել այս խնդրին, մինչդեռ նրա ելույթի ունկնդիրներն էին Թուրքիայի փոխվարչապետը, խորհրդարանի նախագահը եւ այլ պաշտոնյաներ: Թուրքերը խոսել են սահմանի բացման մասին` նշելով սակայն, որ Ադրբեջանն ու Թուրքիայի ընդդիմությունը խնդիրներ են հարուցում այդ տեսակետները բարձրաձայնելիս: