«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿԸՀ-ՈՒՄ ԷԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Վերահսկիչ պալատը 2008-2009 թվականներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովիՙ պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը վերահսկելով եզրակացրել է, որ 2008 թ. հանրապետության մարզերում դասընթացներ կազմակերպելու նպատակով գործուղված ԿԸՀ-ի աշխատակիցներին ավելի է վճարվել 1,170.0 հազ. դրամ` գիշերավարձի եւ 947.5 հազ. դրամ ճանապարհածախսի գումար, ընդամենը 2,117.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե: 2009-ին կատարված հիմնական միջոցների գույքագրմամբ արձանագրվել են տարբեր ծրագրերով ձեռք բերված հիմնական միջոցներ` 79,423.3 հազ. դրամ ընդանուր արժեքով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 16.07.2009 թ. թիվ 805-Ա որոշմամբ ԿԸՀ-ին են ամրացվել 2,852.3 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցներ, որոնք սակայն հաշվապահական ձեւակերպում չեն ստացել եւ հաշվեկշռում չեն արտացոլվել: 2009 թ. նկարահանված 5,628.0 հազ. դրամ արժողությամբ ուսուցողական ֆիլմը որպես նյութական արժեք հաշվապահական ձեւակերպում չի ստացել եւ հաշվեկշռում չի արտացոլվել: ԿԸՀ-ի կողմից չեն հաշվառվել եւ հաշվեկշռում չեն արտացոլվել` ավտոմեքենաների վառելիքի եւ տպագրական թղթի մնացորդները, այլ կազմակերպությունների հետ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը: ՀՀ ԿԸՀ-ի գլխավոր աուդիտորը միաժամանակ զբաղեցնում է նաեւ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2008-2009 թթ.-ի ընթացքում ԿԸՀ-ն խախտել է «ՀՀ գնումների մասին օրենք»-ի պահանջները: Վերահսկիչ պալատն այս ուսումնասիրությունների արդյունքում մի շարք առաջարկներ է արել ԿԸՀ-ին, այդ թվում` ավել վճարված գործուղման գումարները (2,117.5 հազ. դրամ ) բյուջե վերականգնելու ուղղությամբ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4