«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴ ՉԵՆ ՊԱՀԵԼ

«Ազգը» երեկ ներկայացրել էր «Սարդարապատ» շարժման հայտարարությունը, ուր խոսվում էր այն մասին, որ մեր փոխնախարարի այցին Վրաստանի իշխանությունները խոչընդոտել են:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հերքել է նախօրեին «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարությունը, որ Վրաստանի իշխանություններն իրեն թույլ չեն տվել այցելել Ախալքալաք ու մասնակցել «Ոսկե աշուն»-ի միջոցառումներին: Հերքում-հայտարարության մեջ ասվում է, թե Ջավախքում Քարամյանը մասնակցել է նախատեսված բոլոր միջոցառումներին, Թբիլիսիում օգտակար հանդիպումներ ունեցել վրացի գործընկերների հետ, որոնց անդրադարձել են հայկական հեռուստաընկերությունները: Քարամյանը ձեռնպահ է մնացել «Սարդարապատի» հայտարարության շարժառիթները մեկնաբանելուց:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4