Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 60-րդ քայլին հաշտություն կնքեց ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Կրամնիկ-Մամեդյարով, Էլյանով-Կարյակին, Գրիշչուկ-Շիրով պարտիաները: Միակ հաղթանակը Գելֆանդի նկատմամբ տոնեց Վան Հաոն:
7-րդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանը, Վան Հաոն եւ Մամեդյարովը: 4-ական միավորով նրանց հետապնդում են Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան եւ Ալեքսանդր Գրիշչուկը:
Ավարտական երկու տուրերում Արոնյանը կմրցի Գրիշչուկի եւ Էլյանովի հետ: