«Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որով շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին 2011-ի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռելու համար:
«Շիրակի» համար 2010-ի մրցաշրջանը ծանր ստացվեց, քանի որ ակումբը միայն ամռանը կարողացավ դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Ներկայումս ակումբը լայնածավալ աշխատանքներ է կատարում Շիրակի մարզում ֆուտբոլի մասսայականությունը վերականգնելու ուղղությամբ, ինչի ամենամեծ խթանը կլինեն ակումբի հաջող ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: