«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀՈԴԱՏԱՊԻ ՎՏԱՆԳԸ

Բոստոնի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ օրական երկու բաժակ նարնջի հյութ խմելը կանանց շրջանում 2,4 անգամ մեծացնում է հոդատապով հիվանդանալու վտանգը: Գիտնականները ուսումնասիրել են 22-ից բարձր տարիքի 80 հազար կանանց սննդային սովորույթները:

«Դեյլի մեյլ» թերթը գրում է, որ օրական 1 բաժակ նարնջի հյութ խմելը հոդատապի վտանգը մեծացնում է 41 տոկոսով:

Փորձագետները տվյալ հիվանդությունը կապում են հյութի եւ անալկոհոլ ըմպելիքների մեջ ֆրուկտոզայի պարունակության բարձր մակարդակի հետ: Դա հանգեցնում է հոդերում միզաթթվի կուտակմանը եւ հիվանդագին այտուցների գոյացմանը: Հոդատապը հաճախ կապված է նաեւ շատ ալկոհոլ կամ կարմիր գինի ներառող սննդակարգի հետ:

Հոդաբորբի տարատեսակ հոդատապից տառապում է բրիտանացիների 1,5 տոկոսը: Վերջին 20 տարում հիվանդ կանանց թիվը կրկնապատկվել է: Անցյալ տարի պարզվեց, որ հոդատապով հիվանդ է 60-69 տարեկան կանանց 3,5 տոկոսը, 70-79 տարեկանների 4,6 եւ 80-ից բարձր տարիքի կանանց 5,6 տոկոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4