Իրանի պատմության մեջ անցկացվող հակաօդային պաշտպանության ուժերի խոշորագույն զորավարժությունների ընթացքում իրանական բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները մշակել են երկրի միջուկային ենթակառույցի օբյեկտների վրա հոծախումբ ավիահարձակման կասեցումը:
Բրիգադային գեներալ Համիդ Արզանգին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանում մշակված նորագույն ռադարները բացահայտել են բոլոր թիրախները: «Սահմանախախտներին» վերաբերող տեղեկությունները հաղորդվել են օպերատիվ ստորաբաժանումներին, որից հետո իրանական օդանավերը եւ հրթիռները ոչնչացրել են «հակառակորդին»:
Զորավարժությունների շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում «Մերսադ» զենիթահրթիռային նորագույն համալիրի գործողությունների մշակմանը: «Մերսադը» համարում են ռուսական C-300-ի իրանական տարբերակ: Իրանի իշխանությունները դրա ստեղծումը անվանում են «երկրի զինված ուժերի պատմության ուղենիշ»: Ռազմարդյունաբերական համալիրին խնդիր է առաջադրված ամենամոտ ժամանակներս սկսել զենքի նոր համակարգի զանգվածային արտադրությունը:
Արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ մեջբերում են իրանական աղբյուրների հաղորդումները, որոնց համաձայն օտարերկրյա օդանավերը քանիցս փորձել են թափանցել Իրանի օդային տարածք: «Իրանական ռազմօդանավերը երկինքը մաքրել են հակառակորդից», մեջբերում են ԶԼՄ-ները իրանցի ներկայացուցիչների հայտարարությունները: