Հարավային Կալիֆոռնիա համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի դահլիճում այսօրՙ նոյեմբերի 20-ին, տեղի կունենա մեկօրյա գիտաժողով նվիրված հայկական սփյուռքին եւ նրա ներկա իրավիճակին, տեղեկացնում է Հարութ Սասունյանը :
Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո հրավիրված այս գիտաժողովը, որը նաեւ համացանցով է հեռարձակվելու, իր ուշադրությունը հիմնականում բեւեռելու է միասնական համակարգված գործունեություն ծավալելու հրամայականների եւ որոշիչ գործոնների վրա, փորձելով գտնել համապատասխան մեխանիզմներ համասփյուռքյան օրինական եւ ներգործուն ղեկավար մարմին ստեղծելու համար:
Գիտաժողովի անցկացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր հայկական համայնքներում:
Հ. Ծ.