Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, նոյեմբերի 21-ին հայ-թուրքական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտում է գրանցվել: Նույն օրը ԱԱ մարմինները Սուրենավան համայնքի մոտակայքում հայտնաբերել եւ ձերբակալել են 7 հոգու: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:
Մ. Մ.