Եվրոմիությունը ողջունում է Վրաստանի նախագահի` ուժ չկիրառելու առնչությամբ հայտարարությունը, որ արվել է նոյեմբերի 23-ին Եվրոմիության խորհրդարանում: Ըստ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նախարար Քաթրին էշթընի, ԵՄ-ը այդ հայտարարությունը դիտարկում է որպես կառուցողական քայլ եւ դրական ներդրում: Ամենայն կերպ Վրաստանի քայլերը ողջունելու այսպիսի պատրաստակամությունը հետաքրքրական հակադրության մեջ է հենց Վրաստանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առնչությամբ վերաբերմունքի հետ: Մասնավորապես, երեկ վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով փակել է վրացական ցույցերի հիմնական վայրը` Ռուսթավելի փողոցը, պահանջելով նախագահ Սաակաշվիլու հրաժարականը` մեղադրելով նրան տոտալիտար ռեժիմի անցնելու հարցում:
Ա. Հ.