Երեկ Ռոմանիո ուղղափառ եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքն ընդունել է Ոումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Հանդիպման ընթացքում շոշափվել են երկու ժողովուրդների եւ երկրների բարեկամական կապերն առավել խորացնելու եւ ամրացնելու հարցեր: Դանիել պատրիարքը պատրաստակամություն է հայտնել հոգեւոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրերի: Դեսպան Գասպարյանը հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Ռումինիայի կառավարության եւ եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը ռումինահայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ զարգացման գործում: