«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻ

Գերմանացի դոկտոր Թեսա Հոֆմանը եւ Ցեղասպանությունների դեմ եւ ժողովուրդների հաշտեցման համար խումբը, ըստ Փարիզից տեղեկացնող Ժան Էսքիյանի, Սպառնալիքների ենթարկված մարդկանց պաշտպանության միության հետ համատեղ կոչ են անում մասնակցել բողոքի երրորդ խաղաղ ցույցին` դատապարտելու թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան, 2001-ից Գերմանիայի քաղաքացի Դողան Աքհանլիին կամայական եւ անօրինական կալանքի ենթարկումը: Ցույցը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում, գերմանական խորհրդարանի մուտքի մոտ:

«Ազատություն եւ արդարություն Դողան Աքհանլիին» անվանված բողոքի ակցիաներ տեղի կունենան դեկտեմբերի 6-ին Քյոլնում, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին նախատեսված դատավարության նիստից առաջ Ստամբուլում:

Հիշեցնենք, որ թուրք հայտնի գրող Աքհանլին, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այն կոչել հենց ցեղասպանություն, ձերբակալվել է 2010 թ. օգոստոսի 10-ին Ստամբուլի օդանավակայանում, երբ այցելում էր մահամերձ հորը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4