«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի Բրազիլիայի առաջնությունում, որի պարգեւներն են վիճարկում 12 մասնակիցներ: Մեկնարկային տուրում Մխիթարյանը պարտության մատնեց գրոսմայստեր Գիլբերտո Միլոշին: 2-րդ տուրում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Էվերալդո Մացուրայի հետ:

2 տուրից հետո Մխիթարյանը 1,5 միավորով 2-5-րդ տեղերն է բաժանում Ջովանի Վեսկովիի, Ալեքսանդր Ֆիեռի, Ռաֆայել դի Բեռարդինոյի հետ: 2 միավորով աղյուսակը գլխավորում է Ռաֆայել Լեյթաոն, որը հաղթել է Բոլիվար Գոնսալեսին ու Պաուլո Ջաթոբային:

3-րդ տուրում Մխիթարյանը կմրցի Ֆելիպե Էլ Դեբսի հետ: Անհատական վարկանիշով (2525) Մխիթարյանը մասնակիցների մեջ 4-րդն է Ռաֆայել Լեյթաոյից (2626), Ջովանի Վեսկովիից (2622) եւ Ալեքսանդր Ֆիեռից (2572) հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4