Ինչպես տեղեկանում ենք` «Թրենդ» ադրբեջանական գործակալությունից` Ադրբեջան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի գործերով տնօրեն Էթան Գոլդրիչը: Գործակալությունը վկայակոչում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան մամլո քարտուղար Քիս Բինի հայտարարությունը, ըստ որի` «Գոլդրիչի այցը տարածաշրջանային է: Նա կլինի նաեւ Հայաստանում եւ Վրաստանում: Այցի ընթացքում Գոլդրիչը կհանդիպի երկրների կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», ասել է Բինը:
Հ. Ա.