Ինչպես տեղեկացանք «Հատիս» ակումբից, թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հաշվի առնելով եվրոգավաթի խաղարկությունում անհաջող մրցելույթները, հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: Ակումբի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնել Գիա Ղազանչյանին կատարած աշխատանքի համար ու հետագա հաջողություններ է մաղթել վրացահայ մարզչին: Վերջինս «Հատիսը» գլխավորում էր 2009-ից: Նրա գլխավորությամբ «Հատիսն» անցյալ տարի հաջողությամբ էր հաղթահարել եվրոգավաթի խաղարկության նախնական փուլը:
Գիա Ղազանչյանին կփոխարինի Վարդան Խաչատրյանը, որն օգնում էր գլխավոր մարզչին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին «Հատիսը» եվրոգավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Երեւանում հյուրընկալելու է Մոսկվայի «Դինամոյին», որը նախնական փուլում շահել է բոլոր 4 հանդիպումները: