Այդ մասին հայտարարել է Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն : Նա օրերս, ինչպես դեկտեմբերի 6-ի համարում նշում է «Սաբահ» թերթը, մասնակցելով Ստամբուլում քրդական հարցին նվիրված սեմինարին, ասել է. «Մենք իբրեւ հասարակություն մասամբ կրում ենք մեր մեղքերի պատիժը: Մենքՙ քրդերս, հայերի եւ ոչ մահմեդականների դեմ կատարվածը սոսկ չենք դիտել հանդիսատեսի աչքով, այլեւ դարձել ենք իթթիհադականների գործիքն այն օրից, երբ այս վարչակարգը ծրագրեց ստեղծել ազգային պետություն: Այդ տարիներին այս հողերի բնակչության 25 տոկոսը ոչ մահմեդականներ էին: Հայերին մեր ձեռքերով են բնաջնջել»:
Այնուհետեւ նա շարունակել է. «Ներկայումս քրդական հարցը Թուրքիայի կարեւորագույն խնդիրն է, լուծումըՙ անխուսափելի: Չլուծելու դեպքում մեր գլխին բազում փորձանքներ ենք բերելու: Դա արդեն ոչ թե քրդերի, այլ խնդիրն է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում են բնակվում»:
Հ. Չ.