ԲՀԿ-ից Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Արեւիկ Պետրոսյանի փոխարեն այս կուսակցությունում որոշել են խորհրդարան ուղարկել ԲՀԿ քաղխորհրդի անդամՙ «Հայկարշին» ՍՊԸ-ի նախագահ Արագած Ախոյանին: Նրանից առաջ ԲՀԿ ցուցակում եղող դերասան Գուժ Մանուկյանը, գործարար Հայրապետ Հայրապետյանն ու Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը իրենց դիմումներով հրաժարվել են պատգամավորական մանդատից: