«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ԱՆՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԹՎԻ ՆՎԱԶ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Հայաստանում ընթացիկ տարվա 10 ամիսներին արյան դոնորների կազմում գերակշռել են վճարովի դոնորները: Հայաստանի արյունաբանական կենտրոնի արյան զարգացման ծրագրերի համակարգող Մելքոն Գարասեֆերյանը news.am-ին ասել է, որ անվարձահատույց դոնորների թվի նվազ ցուցանիշը մտահոգիչ է: Մ. Գարասեֆերյանի խոսքով` անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը հնարավոր է նպաստել դոնորային ակտիվ քարոզչության միջոցով: Նրա տվյալներով` 2010-ի 10 ամիսներին 8662 դոնորից հավաքվել է շուրջ 24000 միավոր արյան բաղադրամաս: Արյուն հանձնողների տարիքային կազմը 20-24 տարեկանն է, որի մեջ գերակշռողը կանայք են: Դոնորների մեջ մեծ թիվ են կազմում արյան 2-րդ խումբ ունեցողները: Մասնագետը նաեւ ասել է, որ երբեմն 3-րդ եւ 4-րդ խմբերի , հատկապես բացասական ռեզուս արյան բաղադրամասերի կարիք է զգացվում: Մ. Գարասեֆերյանի փոխանցմամբ` ներկայումս աշխատանքներ են կատարվում Արյունաբանական կենտրոնում բարձր դեղաչափային քիմիոթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու ուղղությամբ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4