Ալկոհոլ եւ կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքները, որոնք հայտնի են «ալկո-պոպս» անունով, ԱՄՆ-ում հանվում են վաճառքից: Այդ մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Այսպես կոչված թույլ ալկոհոլային կոկտեյլների սպառողները հիմնականում երիտասարդներ են: Երկրի սանիտարական վերահսկողության վարչությունը որպես դրանց արգելման պատճառ նշում է նման խմիչքի օգտագործումից հետո գիտակցության կորստի դեպքերի հաճախացումը:
Ընդգծվում է, որ նման կոկտեյլի մեջ ալկոհոլը կրկնակի շատ է գարեջրի համեմատությամբ: Կրկնակի շատ է նաեւ կոֆեինը մի մեծ գավաթ սուրճի համեմատությամբ: