«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ՈՒԵՖԱ-ԻՑ ՄՐՑԱՆԱԿ ԿՍՏԱՆԱ

Պրահայում կայացած ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում մի շարք որոշումներ են կայացվել, որոնցից մեկն էլ վերաբերում է ազգային հավաքականների կազմում 100 եւ ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների համար հատուկ մրցանակ սահմանելուն: Այդ մրցանակով պարգեւատրվելու են ինչպես 100-րդ խաղն անցկացնող ֆուտբոլիստները, այնպես էլ նախկինում 100-ի սահմանագիծը հատածները: Նրանց թվում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը 117 խաղ է անցկացրել:

Հեթ տրիկ ծրագրի շրջանակներում 2012-2016-ին ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրը 3 մլն եվրոյի ֆինանսական օգնություն կստանա: Բացի այդ, ամեն տարի ազգային ֆեդերացիաները 1,5 մլն եվրոյի համերաշխության վճար կստանան: Այսպիսով, 4 տարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 9 մլն եվրո կստանա, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ վճարումները: Կանանց ֆուտբոլի զարգացման համար տարեկան 100 հազար եվրո կհատկացվի ՀՖՖ-ին:

Գործկոմը հավանություն է տվել չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումները լրացուցիչ մրցավարների ներգրավմամբ սպասարկելու պրակտիկային եւ որոշել է այդ փորձը կիրառել նաեւ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4