Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքէջում անցկացված հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը թիմի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 2-րդն է ճանաչվել: Հարցման 5258 մասնակիցներից 1327-ն իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին: Հենրիխը ստացել է ձայների 25,24 տոկոսը: Նրան ընդամենը 21 ձայնով գերազանցեց «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան, որը ճանաչվեց 2010-ի թիմի լավագույն ֆուտբոլիստ: Նշենք, որ Սռնան եւ Մխիթարյանը մրցույթում մրցակցությունից դուրս էին: Նրանք միասին հավաքեցին ձայների մոտ 51 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 3-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Պյատովն ընդամենը 372 ձայն է հավաքել:
Հիշեցնենք, որ օրերս նմանատիպ քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Դոնեցկի «Շախտյորի» լավագույն լեգեոնականՙ առաջ անցնելով Դարիո Սռնայից: