Մերձմոսկովյան «Խիմկի» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, 36-ամյա Ռոման Բերեզովսկին, որը դեռեւս մտադիր չէ հրաժեշտ տալ ֆուտբոլին:
Ալեքսանդր Գրիգորյանը մինչեւ 2009-ը աշխատել է միայն կանանց թիմերում: Մարզչական գործունեությունը նա սկսել է 1999-ին որպես կանանց «Էներգիա» թիմի ավագ մարզիչ: 2002-ին գլխավորելով Տոլյատիի «Լադան», Գրիգորյանը թիմին դարձրեց ՌԴ եռակի գավաթակիր եւ 2004-ի չեմպիոն: 2007-ին նրան հրավիրեցին գլխավորելու Պերմի «Զվեզդան»: Վերջինս Գրիգորյանի գլխավորությամբ դարձավ առաջնության առաջատար ակումբներից մեկըՙ նվաճելով երկրի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, հասնելով մինչեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ: Միայն անցյալ տարի հայազգի մարզիչը սկսեց աշխատել տղամարդկանց ֆուտբոլային թիմի հետՙ գլխավորելով «Նիժնի Նովգորոդը»: