Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը Սեդա Մելքոնյանի թարգմանությամբ եւ Գրեգորի Թոփալյանի խմբագրությամբ լույս է ընծայել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի եւ հետագայում ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներից Մոնթե Մելքոնյանի «Ինքնաքննադատություն» հատորը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 27-ի համարը:
Գրքում, ըստ լրատվության, Մելքոնյանը անդրադառնում է 1970-80-ական թվերին, լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հայկական պաշտպանողական դիրքորոշումներին: Նրա մեկնաբանությունները անկեղծ ու շիտակ են եւ ուսանելի: Գիրքը ունենալու է շարունակություն «Մելքոնյանի իրականությունը» վերնագրով: Հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել info@gomidas.org կամ www.gomidas.org կայքերը:
Հ. Ծ.