«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


«ՇԻՐԱԿԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐՈՎ

Ինչպես տեղեկացանք «Շիրակ» ակումբից, թիմի նախկին ֆուտբոլիստներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը որոշ ընդմիջումից հետո հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես կգան հարազատ թիմում: Նրանք 2010-ին խաղում էին «Ուլիսում»: Արմեն Տիգրանյանն ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, Կարեն Ալեքսանյանը թիմում կխաղա մինչեւ 2012-ի ավարտը:

Կարեն Ալեքսանյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Շիրակում», ապա մեկ մրցաշրջան հանդես է եկել «Փյունիկում»ՙ դառնալով 2004-ի երկրի չեմպիոն: Այնուհետեւ Ալեքսանյանը խաղացել է Քիշնեւի «Զիմբրուում»: Արմեն Տիգրանյանն էլ կարիերան սկսել է «Շիրակում», ապա տեղափոխվել է «Փյունիկ», որից հետո հանդես է եկել Իրանում եւ Բելառուսում: 2009-2010-ին նա խաղացել է «Ուլիսում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4