Ֆրանսիական Նանսի քաղաքում հաջող մրցելույթներն է շարունակում հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը: 3-րդ տուրում նա իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Աքսել Դելորմեի նկատմամբ: Հաջորդ տուրում Տիգրանի հաղթարշավը կասեցրեց Ադամ Հունտը, որը եւս մինչ այդ 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Այսպիսով, 4 տուրից հետո Տիգրան Ղարամյանը 3,5 միավորով 2-6-րդ տեղերն է բաժանում Մաթիե Կորնետի, Ադամ Հունտի, Վիսթուրս Մեյջերսի եւ Նիկոլաս Բրուների հետ: Առաջատարը Պիեռ Լե Ռոուքսն է, որը 4-րդ անընդնեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Դավիթ Ալբերտոյին: