Որ ամբողջ տարվա ընթացքում ոտնահարվում են հայ սպառողի իրավունքները , իսկ Ամանորի շեմին այդ եր-ույթն անտանելի է դառնում, բոլորիս համար դա այլ-ս նորություն չէ: Երեկ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շուկայում գների թանկացման վերաբերյալ ուսումնասիրություն անձամբ չի կատարել, բայց իրեն տեղեկացրել են, որ որոշ ապրանքատեսակներ էժանացել են` հնդկահավը, հյութերը: Ըստ նրա` էժանացում եղել է ցանցային խանութներում` սուպերմարկետներում: Փոխարենը կրպակներում, «բուդկաներում» ու փողոցում առ-տուր անողները շարունակում են ապրանքները թանկ գներով վաճառել: «Այդպիսի առ-տուրն անհարիր է մեր խառնվածքին: Այդ տեղերում վիճակն ավելի անվերահսկելի է, գները բարձր են», ասաց Արմեն Պողոսյանը - հավելեց. «Դեկտեմբերի 4-ին խոստացան, որ ձվի գինը չի բարձրանա, մինչդեռ կա զգալի բարձրացում: Ապրանքի գինը վերահսկելու համար Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ընդհուպ տուգանում»:
Իսկ թե ինչքա՞ն գումար է անհրաժեշտ Ամանորի համար, Արմեն Պողոսյանն ասաց, որ հաշվել է. միջին կենսամակարդակով ապրող հայաստանցու ընտանիքում պատշաճ Նոր տարի անցկացնելու համար անհրաժեշտ է 500 դոլար, որի մեջ մտնում են մրգի, քացրավենիքի, հայերիս սիրելի «խոզի բդի» - այլ սննդատեսակների համար ծախսերը:
Արմեն Պողոսյանը սպառողներին խորհուրդ տվեց առ-տուրն անել չափավոր, որպեսզի ուտելիքը չհնանա ու հետո ստիպված չլինեն հնացած մթերք ուտել` մեծացնելով սննդային թունավորման հավանականությունը:
Ի. Պ.