Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում երեկ Մոսկվայում «Հատիսը» հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»: Հաջորդ փուլ մտնելու համար «Հատիսի» բասկետբոլիստուհիներին անհրաժեշտ էր մրցակցին հաղթել առնվազն 6 միավորի առավելությամբ, քանի որ երեւանյան խաղում պարտվել էին 57-62 հաշվով: Սակայն «Հատիսին» չհաջողվեց կատարել իր առջեւ դրված խնդիրը, քանի որ մրցակիցն իրոք ուժեղ էր: «Դինամոն» այս անգամ հաղթեց զգալի առավելությամբ` 94-63 հաշվով ու «Հատիսին» դուրս թողեց մրցաշարից:
Առաջին խաղափուլում դինամոյականները հաղթեցին 18-15 հաշվով, հետագայում մեծացրին առավելությունը (41-26, 60-48, 94-63):