«Պետական դավաճանություն» մեղադրանքով ձերբակալված եւ դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման ենթարկված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի պատժաչափի, նրա հետագա ճակատագրի կապակցությամբ անհանգստություն է արտահայտել Եվրոպայի խորհուրդը. «Մենք լրջորեն անհանգստացած ենք Վարդանյանի ճակատագրով», հայտարարել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բուր-Բուքիքիոն:
Էռնեստ Վարդանյանի մայրը եւս, որդու ազատազրկման փաստը վերանայելու, պատժաչափը հնարավորինս կրճատելու կոչով ավելի վաղ դիմել էր «խոշոր պետություններին»:
Հ. Ա.