«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՏԻԳՐԱՆ ՂԱՐԱՄՅԱՆԸ ՇԱՀԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի հաղթանակով ավարտվեց Նանսի քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 72 շախմատիստներ: Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով Բելգիան ներկայացնող Վադիմ Մալախատկոյի հետ, Ղարամյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող:

Ֆրանսահայ շախմատիստը վստահ հանդես եկավ մրցաշարումՙ չկրելով ոչ մի պարտություն: 9 պարտիաներից 5-ում նա հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի: Ղարամյանը մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2650) ուներ եւ հաստատեց իր բարձր կարգը:

6,5-ական միավորով 2-5-րդ տեղերը բաժանեցին Մաթիե Կորնետը, Վադիմ Մալախատկոն, Դավիթ Ալբերտոն եւ Թոռնիկե Սանիկիձեն: Կորնետն ու Սանիկիձեն հաշտություն կնքեցին, Ալբերտոն հաղթեց Միխայիլ Ռիխտերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4