«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՀԱՂԹԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

Գրոնինգենի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում ընդհատվեց Զավեն Անդրեասյանի եւ Վահե Բաղդասարյանի հաղթարշավը: Երկուսն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Զավենը խաղաղ դաշն կնքեց Պետեր Պրոխազկայի հետ, իսկ Վահեն միավորը կիսեց մրցաշարի ամենաբարձր անհատական վարկանիշ (2613) ունեցող ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Բակլանի հետ մրցավեճում:

3-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ ուկրաինացի միջազգային վարպետ Իլյա Նիզնիկը, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նա պարտության մատնեց հոլանդացի Յան Վեռլեին: Անդրեասյանն ու Բաղդասարյանը 2,5 միավորով Դան Բրանդենբուրգի, Սիպկե Էռնստի, Արկադի Ռոդշտեյնի, Ռոբին վան Կամպենի, Դեյան Բոյկովի եւ Պետեր Պրոխազկայի հետ բաժանում են 2-9-րդ տեղերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4