ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ բացի Մագնուս Կառլսենից, շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի մյուս մասնակիցները ստորագրել են պայմանագիրըՙ հաստատելով իրենց մասնակցությունը: Այսպիսով, 2011-ի գարնանը Կազանում կայանալիք հավակնորդների մրցաշարում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վեսելին Թոփալովը, Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդը, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովն ու Գատա Կամսկին:
Հիշեցնենք, որ մրցակիցները վիճակահանությամբ զույգեր են կազմել: Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: