«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՌԱՆՑ ՁՅԱՆ

Տարածված խոսք կա. «Ինչ Նոր տարի առանց ձյան», սակայն դեռ վաղ է հստակ կանխատեսումներ անել: Գուցե Ձմեռ պապը որոշի եւ եվրոպական երկրներում տեղացող ձնից մեզ էլ բաժին հանի, դա կլինի լավագույն նվերը մեր երեխաներին: Իսկ մինչ այդ, ներկայացնենք, թե ինչ եղանակ են կանխատեսում Հայհիդրոմետ ծառայության աշխատակիցները առաջիկա շաբաթվա եւ հունվար ամսվա ընթացքում:

Առաջիկա շաբաթում որեւէ փոփոխություն չի սպասվում, ասաց Զարուհի Պետրոսյանը եւ ավելացրեց, որ կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Հովտային շրջաններում գիշերը կլինի մինչեւ 5-7 աստիճան ցուրտ, ցերեկըՙ 10-12 աստիճան տաքություն: Սյունիքի հովիտներում ու Տավուշում գիշերը սպասվում է մինչեւ 5-7 աստիճան տաքություն, ցերեկըՙ մինչեւ 15 աստիճան տաքություն: Լեռնային շրջաններում 8-13 աստիճան ցուրտ, ցերեկըՙ 5-7 աստիճան տաքություն: Երեւանում գիշերը ցածրադիր վայրերում 5-7 աստիճան ցուրտ, բարձրադիրումՙ 0-ին մոտ, ցերեկըՙ 10-12 աստիճան տաքություն:

Հունվար ամսին սպասվում է նորմային մոտ ջերմաստիճան: Նախորդ տարվա հետ համեմատած, այս հունվարը մի քանի աստիճանով տաք կլինի: Ձյուն կգա, բայց դեռ պարզ չէ, թե երբ: Հուսանք, որ Ձմեռ պապը մեզ հուսախաբ չի անի եւ գոնե հին տոմարով Նոր տարին կդիմավորենք առատ ձյունով: Ուրախ Ամանոր ու Սուրբ ծնունդ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4