2010 թվականի դեկտեմբերի 22-ին Լոս Անջելեսում կյանքից հեռացավ ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Տաթեւիկ Ղափլանյանը: Երկար տարիներ աշխատելով Երեւանի Դրամատիկական թատրոնում, Տաթեւիկը հանդես եկավ հիշարժան դերախաղերով, որոնք նրան սիրելի դարձրին լայն հանդիսատեսին. Աղջիկ («Հալածված առաքյալը» պիեսում), Ժաննա («Արտույտը»), Վալյա («Իրկուտսկյան պատմություն»), Կատյա («Ռեպետիտոր»), Երանյակ («Ատամնաբույժն արեւելյան»), Մարի («Վերջին ուսուցիչը»), Օֆելյա («Համլետ»), Վայրի Աղջիկը` Ժան Անույի համանուն պիեսի հեռուստատեսային բեմադրության մեջ եւ այլն:
Վերջին տարիներս Տաթեւիկ Ղափլանյանը ապրում էր Լոս Անջելեսում, որտեղ էլ անժամանակ ընդհատվեց նրա կյանքը:
Տաթեւիկ Ղափլանյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա սույն թվականի հունվարի 11-ին ժամը 14-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից:
Հասցենՙ Իսահակյան 28: