«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Հնդկաստանում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ եւ 5-րդ տուրերը հաղթական էին Լեւոն Բաբուջյանի համար: Հայ շախմատիստը պարտության մատնեց Նեպալի ներկայացուցիչ Ռիջենդրա Ռաջբհանդարին եւ հնդիկ Տեջա Ռավիին: Այս հաղթանակների շնորհիվ Բաբուջյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը: Նա 5 հնարավորից վաստակած 4 միավորով 28-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են 6 շախմատիստներՙ Ռահուլ Սանգման, Ալեքսանդր Արեշչենկոն, Լուկա Լենիչը, Պարիմարջան Նեգին, Աբհիջեթ Գուպտան եւ Սահաջ Գրովերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4