Երեկ «Օրհուս» կենտրոնում բնապահպանների եւ կապանցիների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որտեղ մասնակիցները մտահոգություն են հայտնել Շահումյան հանքավայրի բաց շահագործման կապակցությամբ: Խնդիրն այն է, որ հանքավայրի շահագործման նպատակով Կապան քաղաքի հարեւանությամբ կվերացվեն եւս մեկ անտառ, տասնյակ հազարավոր ծառեր: Քննարկման ժամանակ բազմաթիվ կապանցիները դժգոհություն են հայտնելՙ հավելելով, որ Սյունիքում շատերն են դեմ հանքի շահագործմանն ու անտառի հատմանը:
Խնդիրը գտնվում է «Ազգի» ուշադրության կենտրոնում, եւ հաջորդիվ կներկայացնենք առավել մանրամասն տեղեկատվություն:
Հ. Հ.