«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԲԸՄ-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԲԱՐՐԻ ԶՈՐԹՅԱՆԸ

Վաշինգտոնյան տարածքային հիվանդանոցում դեկտեմբերի 30-ին իր մահկանացուն է կնքել ՀԲԸՄ-ի երկարամյա ղեկավարներից Բարրի Զորթյանը, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրությունը:

Զորթյանը ծնվել էր Քոթահիայում (Թուրքիա) 1920 թվականին: Այնուհետեւ իր ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ բնակություն էր հաստատել Նյու Հեյվնում (Կոնեկտիկուտ) եւ հաճախել Եյլի համալսարանը: 1941-ին ավարտելով համալսարանըՙ ծառայել է ծովային կորպուսում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ապա աշխատել է CBS Radio եւ Voice of America («Ամերիկայի ձայն») ռադիոկայաններումՙ որպես լրագրող եւ հաղորդումներ պատրաստել կորեական պատերազմի վերաբերյալ: 1964-ին սկսում է վարել ԱՄՆ-ի համատեղ հասարակական գործերի գրասենյակը եւ մի տարի անց ստանում նախարարի դիվանագիտական աստիճանՙ ծառայելու համար որպես Հարավային Վիետնամում երեք դեսպանների լրատվական գրասենյակի խորհրդատու: 1968-ին իր անձնական կարիերան է սկսում մասնավոր սեկտորում եւ 12 տարի աշխատում որպես Time Life Broadcast and Cable կաբելային հեռուստասփռումների բաժնի վարիչ:

Հակառակ իր բազմազբաղ վիճակինՙ նա հավատավոր ու նվիրյալ անդամն է եղել ՀԲԸՄ-ի, որի տնօրենների վարչության անդամ է եղել 1970-ից: Կինըՙ Մարգարետ Այլայան-Զորթյանը, մահացել էր 2010-ի հուլիսին:

  «Ազգը» իր խորին ցավակցություններն է հայտնում հանգուցյալի հարազատներինՙ որդիներին, հարսին եւ 2 թոռնիկներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4