«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Նյու Դելիի շախմատի մրցաշարում հաղթարշավն է շարունակում Լեւոն Բաբուջյանըՙ տուրից տուր բարելավելով դիրքերը: 7-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով Շիվանանդային: Բաբուջյանը վաստակեց 6 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Հայ շախմատիստը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Մրցաշարում եռիշխանություն է: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են հնդիկ Պարիմարջան Նեգին, Սլովենիան ներկայացնող Լուկա Լենիչը եւ ուկրաինացի Միխայլո Ալեքսիենկոն: Պարիմարջանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ: Լենիչը հաղթեց Պրասադ Արունին, իսկ Ալեքսիենկոն պարտության մատնեց Աբհիջեթ Գուպտային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4