«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 3-րդ տուրի բոլոր 5 պարտիաներն էլ ավարտվեցին սպիտակ խաղաքարերով հանդես եկած շախմատիստուհիների հաղթանակով: Տուրն անվանեց մրցաշարի նոր միանձնյա առաջատարին: 2,5 միավորով աղյուսակը գլխավորեց միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը, որը հաղթեց Մարիա Գեւորգյանին: 2-ական միավորով առաջատարին հետապնդում են Շուշան Սարգսյանը, Նարինե Գասպարյանը, Անահիտ Խառատյանն ու Աստղիկ Մեսելջյանը:

Շուշան Սարգսյանն անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Արմինե Բաբայանին: Անհաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց հանրապետության գործող չեմպիոնուհի Անահիտ Խառատյանը` առավելության հասնելով Լիա Մարտիրոսյանի նկատմամբ: Առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել մրցաշարի միակ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանին, որն արդեն 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Աստղիկ Մեսելջյանի հետ մրցավեճում: Անհաջող է խաղում նաեւ Վարդուհի Քալաշյանը, որը կես միավորով նախավերջին` 9-րդ տեղում է: Նա պարտվեց Նարինե Գասպարյանին, որն անդրանիկ հաղթանակը տոնեց:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Սարգսյան-Անդրեասյան, Խառատյան-Մեսելջյան պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4