Հունվարի 15-ին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի ավանդական մրցաշարը: Գլխավոր մրցաշարում հանդես կգան 14 գրոսմայստերներ, որոնց թվում է Լեւոն Արոնյանը: Նա իր վարկանիշով (2805) մրցաշարի մասնակիցների մեջ 3-րդն է նորվեգացի Մագնուս Կառլսենից (2814) եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից (2810) հետո:
Մրցաշարին կմասնակցեն նաեւ Վլադիմիր Կրամնիկը (2784), Ալեքսանդր Գրիշչուկը (2773), Հիկարու Նակամուրան (2751), Ռուսլան Պոնոմարյովը (2744), Յան Նեպոմնյաշչին (2733), Վան Հաոն (2731), Ալեքսեյ Շիրովը (2722), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2715), Անիշ Գիրին (2686), Յան Սմիթսը (2662) եւ Էրվին Լ՛Ամին (2624):
B խմբի մրցաշարի 14 մասնակիցների թվում է Գաբրիել Սարգսյանը (2667): Նա իր վարկանիշով զիջում է Ռադոսլավ Վոյտաշեկին (2726), Դավիթ Նավարային (2708), Լորան Ֆրեսինեին (2707), Զախար Եֆիմենկոյին (2701) եւ Ուեսլի Սոյին (2673): Գաբրիելի մրցակիցների թվում կլինեն նաեւ Լե Կուանգ Լյեմը (2664), Լյուկ Մակշեյնը (2664), Սուրյա Գանգուլին (2651), Լի Չաոն (2649), Յոն Լյուդվիգ Համերը (2647), Վլադիսլավ Տկաչովը (2636), Ֆրիսո Նայբուրը (2584) եւ Վուտեր Սպուլմանը (2547):
Երկու մրցաշարերն էլ կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Հաղթողները հայտնի կդառնան հունվարի 30-ին: