Այս մասին ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ. «ՀՀ Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ եւ 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով: Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով մահացած Տարոն Ենգիբարյանի հարազատներին»: