«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԳԻՖՈՐԴՍԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Ամերիկայի հայկական համագումարը խորապես ցավում է հունվարի 8-ին Արիզոնա նահանգի Տուքսոն քաղաքում կատարված ազգային ողբերգության առնչությամբ, որի ընթացքում 6 մարդ է զոհվել եւ 13 հոգի վիրավորվել, նրանց թվումՙ կոնգրեսական Գաբրիելա Գիֆորդսը: Այս նողկալի արարքը պետք է բոլորի համար ազդանշան լինի, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվում: Մենք խորապես վշտացած ու վրդովված ենք, որ նման հանցագործություն կատարվեց, բայց հույս ենք փայփայում, որ կոնգրեսական Գիֆորդսը շուտով կապաքինվի եւ կվերստանձնի իր պարտականությունները Արիզոնայի 8-րդ ընտրատարածքում: Նա մարդու իրավունքների եւ ցեղասպանության կանխարգելման հարցերում սկզբունքային էր եւ երկու անգամ (2007-ին եւ 2010-ին) կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման քվեարկություններում», ասված է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակից ստացված մամլո հաղորդագրության մեջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4