Երեկ ուշ գիշերին պաշտոնապես հաստատվեց լուրը, թե Թունիսի նախագահ Բեն Ալին լքել է երկիրը շուրջ 1 ամիս տեւած համաժողովրդական ընդդիմության ճնշումների տակ: Մինչ մեկնելը Բեն Ալին արտակարգ դրություն էր հայտարարել երկրում: Ավելի ուշ վարչապետ Մոհամեդ Գաննուշին հայտարարեց, որ նախագահն այլեւս ի վիճակի չէ շարունակելու իր պարտականությունները եւ թե ինքը նախագահի պաշտոնակատարն է ցնոր տնօրինություն: Ըստ ֆրանսիական աղբյուրների, Բեն Ալին փախուստ է տվել Մալթա: Նա երկիրը ղեկավարում էր արդեն 23 տարի: