«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՀԱՅ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ժնեւում հունվարի 13-ին կայացել է«Մտավոր սեփականության տնտեսություն» թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը, որը կազմակերպել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Հրավիրված են եղել 40 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը , որի ելույթի մեծ մասը վերաբերել է Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը, որն իրականացրել է Ադրբեջանը, եւ սա նույնպես փաստ է հայ մտավոր սեփականության ոչնչացման: Սասուն Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռեւս չի տվել իր գնահատականը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4