Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբՙ Գյումրին Հայաստանի ամենափոշոտ քաղաքներից մեկն է: Համաձայն նոյեմբեր ամսվա օդային ավազանի մոնիտորինգի արդյունքների, քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 1.2 անգամ: Հետազոտությունները պարզել են, որ Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքը ավելի փոշոտ է, քան ցեմենտի գործարան ունեցող Հրազդանը, որտեղ մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական կոնցենտրացիան դիտվել է թույլատրելի նորմայի սահմանում:
Արարատ քաղաքում, որտեղ նույնպես գործում է ցեմենտի գործարան, օդում փոշու պարունակությունը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հետազոտության արդյունքներով` Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները օդի որակի հետ կապված խնդիրներ ունեն: Մայրաքաղաքում արձանագրվել է օդի մեջ ազոտի օքսիդի թույլատրելիից բարձր պարունակություն, Վանաձորում` ծծմբի երկօքոսիդի: Մասնագետները «սարսափելի» են համարում Ալավերդու վիճակը: Քաղաքում, ուր գտնվում է երկրի միակ պղնձաձուլարանը, ծծմբի երկօքսիդը նորմայից բարձր է 6.3 անգամ:
Հ. Հ.