Ադրբեջանական 2 լրատվական գործակալություններ` Day.az-ը եւ Vesti. az-ը, հրապարակել են Ադրբեջանի անվանի արվեստագետների կարծիքները «Ընդհատված երգը» ֆիլմի վերաբերյալ: Ֆիլմի սյուժեն ամբողջովին աղավաղելով` գործակալությունները Ադրբեջանի մտավորականներին հրահրել են բացասական մեկնաբանություններ տալու:
«Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում հանգամանքների բերումով խոր հորում հայտնված հայն ու ադրբեջանցին արծարծում են 2 ժողովուրդներին հուզող միեւնույն հարցերը` սեփական տեսանկյունից:
«Ընդհատված երգը» ֆիլմը հիմա նկարահանվում է Մոսկվայում 21-30 տարեկան մի խումբ հայերի միջոցներով, պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում` մայիսի վերջին, իսկ գալիք երեքշաբթի Մոսկվայում կլինի ֆիլմի պաշտոնական կայքի շնորհանդեսը:
Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերն է Աշոտ Պողոսյանը:
Ի. Պ.