«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


"ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ"

"Հայկական կրթական ալիքը" Youtube-ում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման եւ հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման հարցերում կարեւորում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառությունը։Այս համատեքտում, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է "Հայկական կրթական ալիքը" (http://www.youtube.com/armeduchannel):Այստեղ կտեղադրվեն Կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանողՙ Էլեկտրոնային ԶԼՄներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը:

http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=4140&lang=arm


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4