Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր «Բանանցը» մեկնել է Թուրքիայի Բելեք քաղաք, որտեղ ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: Բելեքում է գտնվում նաեւ Դոնեցկի «Մետալուրգը», որի հետ հունվարի 21-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի: Տեղեկացնենք, որ «Մետալուրգ» է վերադարձել Արարատ Առաքելյանը, որը միացել է իր նախկին թիմակից Արտակ Դաշյանին: «Բանանցից» հեռացել են լեգեոնականներ Նոա Կասուլեն, Դենիրան Օրտեգան եւ Ժունիոր Կառլոսը:
Նախատեսված են եւս 2 ստուգողական հանդիպում հունվարի 26-ին եւ 29-ին: Դրանցից մեկում «Բանանցը» կմրցի ռումինական «Ունիրիայի» հետ: