«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ԱԲՐԱՀԱՄԸ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

Մինչեւ Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում ամերիկացի Անդրե Ուորդի հետ մենամարտելը, Արթուր Աբրահամը փետրվարի 12-ին Գերմանիայի Մյուլհայմ քաղաքում 10 ռաունդանոց մրցամարտ կանցկացնի խորվաթ բռնցքամարտիկ Ստեպան Բոժիչի հետ: Այդ մենամարտը հայ բռնցքամարտիկի համար ուժերի հիանալի ստուգատես կլինի կարեւոր մրցամարտից առաջ:

Ստեպան Բոժիչը 36 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում նա 28 մենամարտերից 24-ում հաղթել է, 4-ումՙ պարտվել: Ինչ վերաբերում է Անդրե Ուորդի հետ մենամարտին, ապա ամենայն հավանականությամբ այն կկայանա մայիսի 14-ին:

«Անգործության չմատնվելու համար որոշեցի մենամարտել խորվաթ բռնցքամարտիկի հետ: Հակառակ դեպքում մինչեւ Ուորդի հետ մենամարտն ընդմիջումը շատ երկար կլիներ: Չէ՞ որ վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել անցյալ տարվա նոյեմբերին», նշել է Արթուր Աբրահամը: Տեղեկացնենք, որ Super Six մրցաշարի կանոնակարգը թույլատրում է ընթացքում այլ մենամարտեր անցկացնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4