Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց նոր մրցաշրջանում առաջին մրցաշարը շահել: Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում Նալբանդյանը 3-6, 2-6 հաշվով պարտվեց իսպանացի Դավիթ Ֆեռերին: Խաղից հետո Նալբանդյանը խոստովանել է, որ մրցակիցն ուժեղ էր: Այժմ Նալբանդյանը պատրաստվում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղին: Այսօր նա կմրցի ավստրալացի թենիսիստ Լլեյթոն Հյուիթի հետ: