Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական ակումբները ստուգողական հանդիպումներում շարունակում են փորձարկումները: Սոչիում Դիլիջանի «Իմպուլսն» ընկերական առաջին խաղում Օրենբուրգի «Գազովիկի» հետ մրցավեճն ավարտել է ոչ-ոքիՙ 1-1: Առաջին խաղակեսում «Գազովիկը» հաշվի մեջ առաջ է անցել 11 մ հարվածի շնորհիվ: «Իմպուլսին» հաջողվել է պարտությունից խուսափել հանդիպման վերջում, երբ աչքի է ընկել թիմում փորձարկվող Տիգրան Տիգրանյանը:
Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հերթական խաղն անցկացրեց «Շիրակը»ՙ կրկին ոչ-ոքի խաղալով այս անգամ «Արարատի» հետ: Հաշիվը խաղասկզբում բացեց 1-ին խմբի առաջնության լավագույն ռմբարկու, արարատցի Գեւորգ Կարապետյանը: 6 րոպե անց շիրակցի Արտակ Օսեյանը վերականգնեց հավասարակշռությունը: